Վրաերթ Լենինգրադյան փողոցում
Հուլիսի 20-ին, ժամը 21.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 75-ամյա մի կնոջ և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Գյումրի-Վանաձոր ճանապարհին
Հուլիսի 21-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«Մերսեդես-Բենս»-ը բախվել է «ՎԱԶ-2107»-ի
Հուլիսի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրիի Լ. Մադոյան և Տերյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց և բուժօգնություն ստանալուց հետո` գնացել:
Կատարվում է քննություն: