Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինձ նման բեզարել ա հողը» (տեսանյութ)

Հասարակություն
77ee9b947277c47b27646c14b20563e6

Թոշակի անցնելուց հետո՝ 91-ամյա բյուրականցի Սահակ Սահակյանի օրը սկսվում է հավերին կերակրելով և այգին մշակելով. «Վեր եմ կացել, որ լոբի տնկեմ, ծառերը սրսկեմ»։

Այս տարի բերքն առատ չի եղել։ Անգամ հյուրասիրելու միրգ չունեն։ Փչացել է ծիրանը, տանձը, ընկույզը։ Միայն թութն է իր առատությամբ ուրախացրել նրանց։

«Էս խնձորս, քաղցրս խնձորս, որ ամբողջ թաղամասն օգտվում էր, էս տարի չկա։ Բերք չկա էս տարի։ Ինձ նման բեձարել ա հողը»-ասաց Սահակ Սահակյանը։

Մինչ թոշակի անցնելը Սահակ Սահակյանը 48 տարի աշխատել է Բյուրականի աստղադիտարանում, սկզբում որպես պահակ, այնուհետև կապի ավագ տեխնիկ։ Գյուղում ապրում է կնոջ՝ 88-ամյա Հերիքնազ Սահակյանի հետ։

Աշխատանք չլինելու պատճառով՝ չորս երեխաները տեղափոխվել են Երեւան։ Նրանց համատեղ կյանքը սկսվել է 66 տարի առաջ։

 

Տեսանյութը` քիչ անց: