Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում դիակը ժամերով անտեսված է մնացել (տեսանյութ)

Հասարակություն
c6da029b7ebb29908d1c1b33a722f964

Այսօր ժամը 12:30-ի սահմաններում դիակ է հայտնաբերվել Գյումրու Ավտոկայան տանող ճանապարհահատվածի մայթեզրին:

Բնակիչներն ահազանգել են համապատասխան կառույցներին:

Պարզվել է մահացածի ինքնությունը. 57-ամյա Սուրեն Վիրաբյանն ապրում էր Ավտոկայանին հարակից թաղամասում: Ըստ հարազատների , Վիրաբյանն ունեցել է սիրտ-անոթային անբավարարություն և դա էլ եղել է մահվան պատճառ:

Դեպքի վայրում եղել են ոստիկանության աշխատակիցները, սակայն ինչպես նշում են ականատեսները, նրանց այցից մի քանի ժամ անց էլ դիակը դեռ նշված վայրում էր՝ բոլորի աչքի առաջ:

Դիտեք տեսանյութը:

Ցայգ հ/ը