Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ վարորդին դատարան են բերել կանացի խալաթով (տեսանյութ)

Հասարակություն
d8ddcdb7397374e592e3b0b881973b46

 Հայ վարորդին դատարան են բերել կանացի խալաթով. նա համարյա լաց էր լինում

 «Էն Տե Վե» լրատվականի մոտ տեսանյութ է հայտնվել Տվերի դատարանից, որտեղ այսօր ձերբակալել են հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, որին մեղադրում են Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի համար:

Երեկ Հարությունյանը գտնվում էր Բոտկինսկի հիվանդանոցում, սակայն հետաքննության պահանջով, բժիշկները դեղամիջոցների միջոցով հանել են նրան քնից:

46-ամյա տղամարդուն դատարան են տարել չսափրված և կանացի գույնզգույն խալաթով: Նա նստած է ամբաստանյալների համար նախատեսված ճաղերի հետևում ու շատ նիհար է երևում: Նրան շրջապատել են լրագրողները: Բոլոր հարցերին նա պատասխանում է գլուխը տարուբերելով ու փորձում է զսպել արցունքները: Լրատվականը գրում է՝ ամենայն հավանականությամբ նա դեռ շոկային վիճակում գտնվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/07/15/266204/