Շամշյանի արտահայտությունն ու Կճոյանի հրամանը
Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը աշխատանքից ազատել է Արարատյան թեմի Արարատ երիտասարդաց միության նախագահ Տեր-Հակոբ քահանա Խաչատրյանին;
Մեր տեղեկություններով՝ պատճառը հուլիսի 7-ին Հ 2 հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Չենք սպասում» հաղորդման ժամանակ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մի արտահայտությունն է եղել, ըստ որի՝ «Տեր- Հակոբը 1000 Կճոյան արժի»; Մեր տեղեկություններով Կճոյանն անձամբ այս հաղորդումը չի նայել, նրան տեղյակ են պահել:
Առաջնորդական փոխանորդի հրամանից հետո, նրան են այցելել Արարատ երիտասարդաց միության հոգաբարձուները, որոնք Կճոյանից ցանկացել են տեղեկանալ Տեր- Հակոբի ազատման պատճառների մասին; Թեմի առաջնորդը նրանց պատասխանել է. «Եթե ես ձեզ պատճառն ասեմ, ուրեմն ձեզ բացատրություն եմ տալիս; Իսկ ես ձեզ բացատրելու բան չունեմ»: