Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարկուտից հետո Շենավանցիները լքել են երկիրը (տեսանյութ)

Հասարակություն
7fe7caad4b09830a0eb7f38b56c859d5

Այս տարվա մայիսի 12-ի կարկուտը չի խնայել նաև Արմավիրի մարզի Շենավան համայնքի հողատարածքները: Այստեղ գյուղացիները 100 տոկոսով կորցրել են սպասվող բերքն ու հայտնվել անելանելի վիճակում:

Շենավան համայնքում ապրում է 700 տնտեսություն, մշակելի հողատարածքը կազմում է 800 հա, հիմնական մասը պտղատու այգիներն են: Շենավանցի Ջեմմա Հարությունյանը կարկուտից հետո մինչև այսօր ամեն օր այգի է մտնում, շրջում ու ևս մեկ անգամ հասկանում, ոչինչ չի մնացել, բերքը չկա, իսկ ծառերի վերականգնումն էլ տարիներ կտևի: Նույն կարգավիճակում են նաև Ջեմմայի հարևանները: Շենավանցիներն ասում են, որ կարկուտից հետո գյուղից առնվազն 200 բնակիչ արտերկիր աշխատանք փնտրելու է գնացել:

 

Ալտ. թվ