Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհագրության ուսուցչուհին դարձրեց նկարիչ (տեսանյութ)

Հասարակություն
08e85b6d6e8beae06c09972ac974a1e0

Աշխարհագրության ուսուցչուհին դարձրեց նկարիչ

ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանի ամենասիրած կտավը Խնոցին է, որ պատմում է նկարչի մանկության օրերի մասին։

Հարազատ Գյումրին ու տան բակը ամենավառ հիշողություններն են։ Չնայած նկարիչն իր առաջին նկարը չի հիշում, բայց աշխարահրության ուսուցչուհուն, ով դարձավ Աթոյանի նկարիչ դառնալու գլխավոր մեղավորը, չի մոռանում։ Նա խնդրել էր քարտեզներ նկարել։


Ծնունդով գյումրեցի 83 ամյա նկարիչը այսօր բնակվում է ԱՄՆում։ Հայրենիքում է դստեր հետ՝ հատուկ նպատակով։ Բերել է այնտեղ հրատարակված իր ալբոմը, որ պատմում է նկարչի կյանքի, գործունեության ու կտավների մասին։

Չարենցի տուն թանգարանում վաստակավոր նկարչին հանդիպելու էին եկել արվեստագետներ , արբեստասերներ ու պաշտոնյաններ։

Հայ կերպարվեստը Սփյուռքում տարածելու ու աշխարհին ներկայացնելու համար Ռաֆայել Աթոյանն այսօր արժանացավ ՀՀ ԱԺ ոսկե մեդալի, ստացավ շնորհակալագրեր Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների կողմից։

Ռաֆայել Աթոյանը հավաստիացնում է, որ նկարելու է այնքան, որքան ուժերը ներեն։։ Հայրենիք վերադառնալու մտադրություն դեռեւս չունի, երեխաներից ու թոռներից հեռու ապրել չի կարող։