Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացադուլ եւ նստացույց Ազատության հրապարակում (տեսանյութ)

Հասարակություն
716ef59bbd420f19c58c1f38e19d84f3

Ազատամարտիկները կրկին հաստատվել են Ազատության հրապարակում։ Շամիր Սահակյանը այսօրվանից անժամկետ հացադուլ է հայտարարել, իսկ նրա ընկերները` շուրջօրյա նստացույց; Շամիր Սահակյանը արցախյան ազմարտարտի ընթացքում հաշմանդամություն է ձեռք բերել։ 13 տարի է, ապրում է վարձով եւ հացադուլը կշարունակի այնքան ժամանակ, մինչեւ կլուծվի նրա բնակարանային խնդիրը;


Հացադուլին զուգահեռ` նստացույց անող ազատամարտիկներն էլ պահանջում են սոցիալական վիճակի բարելավում` թոշակների եւ նպաստների 50 տոկոս բարձրացում, կոմունալ վճարումների 50 տոկոս զեղչ; Հինգ օր հետո լրանում է ժամկետը, երբ կառավարությունը խոստացել է պաշտոնապես պատասխանել նրանց պահանջներին։

 

Վարչապետի պատասխանից է կախված այսօր սկսված ակցիայի շարունակությունը։ Ակնկալիքներն առայժմ մեծ չեն։