A
A
Միայն հայերեն, ոչ մի այլ լեզու (տեսանյութ)
ՀՀ ազգային փոքրամասնությունները պետք է պետական գերատեսչություններին իրենց նամակներն ուղարկեն հայերենով: Այսօր ՀՀ ազգային փոքրամասնությունների պաշտպանությանն ուղղված միջազգային իրավական ակտերի ընդունումը թեմայով խորհրդաժողովի ընթացքում նշեց Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, դեմ արտահայտվելով ազգային փոքրամասնությունների այն ցանկությանը, որ պետական գերատեսչություններին նամակներ ուղարկեն իրենց սեփական լեզվով։
«Մենք ունենք լեզվի մասին օրենք, մենք ունենք սահմանադրությամբ ամրագրված նորմ եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հարգի եւ մեր սահմանադրությունը եւ մեր օրենքները»-ասաց Արտակ Դավթյանը։