Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի զարմանալի եւ հիասթափեցնող տվյալ. (տեսանյութ)

Հասարակություն
389a4a48d5c2fe1719327299fcf0d195

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Մեդիա կենտրոնում ներկայացրել է ԹԻ կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2013 թ. (ԿՀԲ 2013) ուսումնասիրության հիմնական արդյունքները, որը աշխարհի 107 երկրներում 114,000 մարդկանց շրջանում անցկացված հարցում է:

Բանախոսն անդրադարձել է նաև հայաստանյան արդյունքներին: Առավել մտահոգիչ են հարցման այն արդյունքները, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարի մեջ մարդկանց ներգրավված լինելու ցանկությանը և այդ պայքարում իրենց դերի ընկալմանը:

Մասնավորապես, Հայաստանում հարցվածների միայն 37 տոկոսն է կարծում, որ շարքային քաղաքացու ներգրավումը կոռուպցիայի դեմ պայքարում կարող է ինչ-որ բան փոխել: