Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թանկացումն ուժի մեջ է

Հասարակություն
e2c4aaa45aeaa9662e8f69bbb05afdfd

Այսօրվանից բնական գազի եւ էլեկտրաէներգիայի նոր սակագներն ուժի մեջ են մտնում: Այսօրվանից մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը սահմանվել է 156 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար, իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը ' 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի համար:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի համար 1. 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողներին (այդ թվում՝ բնակիչ-բաժանորդներին) վաճառվող էլեկտրական էներգիայի ցերեկային սակագինը սահմանվել է 38 դրամ/կվտժ, իսկ գիշերային սակագինը՝ 28 դրամ/կվտժ: 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի ցերեկային սակագինը սահմանվել է 35 դրամ/կվտժ, իսկ գիշերային սակագինը՝ 25 դրամ/կվտժ,  3. 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի ցերեկային սակագինը սահմանվել է 29 դրամ/կվտժ, իսկ գիշերային սակագինը՝ 25 դրամ/կվտժ: