Վթար «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի պոչամբարում, որը փորձում էին թաքցնել (տեսանյութ)
Վթար «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի պոչամբարում, որը փորձում էին թաքցնել
2013 թ հունիսի 25-ից 30-ը Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամներ Լևոն Գալստյանը, Եղիա Ներսեսյանը, Սյուզի Պետրոսյանը գտնվում էին Սյունիքի մարզում՝ փաստագրելու մարզում առկա հանքերի ու պոչամբարների ընթացիկ վիճակը և բնապահպանական խնդիրները:
Դրանց թվում նախատեսված էր նաև այց Գեղի գետի վերին հոսանքներում շահագործվող Հանքասարի հանքավայր:
Հունիսի 26-ին երեկոյան ժամը վեցից հետո բնապահպանները հասնում են հանքավայրի տարածք և ականատես լինում վթարային վիճակի: Նշենք, որ տվյալ հանքը շահագործվում է «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից, որի հարստացուցիչ ֆաբրիկան գտնվում է լեռան կատարին, իսկ ձորի մեջ գործում է պոչամբար, որը մեր կարծիքով կառուցված է սխալ և գործում է խախտումներով:
Ըստ պոչամբարի պահակների խոսքերի, նախորդ օրը՝ հունիսի 25-ի երեկոյան, հանքի պոչամբարի տարածքում վթար է տեղի ունեցել. պոչամբարի կողքով անցնող խողովակը, որի միջով հոսում է լեռնային գետը, պայթել է:
Բնապահպանների տեսախցիկը փաստագրում է աղետալի մի վիճակ...
Ամբողջական տեսանյութը հուլիսի 9-ին...
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)