Սպառնացել են մտնել եւ ապրել հենց ՀՀկ-ի շենքում (տեսանյութ)
Հանրապետություն 33 թաղամասի բնակիչները երեկ ուշ երեկոյան վերջապես հանդիպել են վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ բնակիչներն, ինչպես միշտ շրջապատել էին կուսակցության կենտրոնական գրասենյակը: Իրենց խնդիրը չլուծելու դեպքուոմ նրանք վարչապետին սպառնացել են մտնել եւ ապրել հենց ՀՀկ-ի շենքում:
Տիգրան Սարգսյանը բնակիչներից 10 օր ժամանակ է խնդրել նրանց խնդիրն մանրամասն ուսումնասիրելու համար:
Երեւանի կենտրոնում իրենց բանակարններիզ զրկված քաղաքացիները համաձայն են նույնիսկ քաղաքի ծայրամասերում բանակարան ստանալ` միայն թե փոխհատուցումը համարժեք լինի:
Եթե իշխանությունները չեն կարողանում լուծել պետության կարիքներ անվան տակ տանիքից զրկվածների խնդիրը, վեջիներս նրանց առաջարկում են:
6 տարի մենք թափառել ենք 5 տեղ եմ փոխել, 6ամիս թող իրենք իրենց տանից դուրս գան, մեզ տան, հատկացնեն իրենց բնակարանները: Տեսնենք իրենք կհամբերեն թե ոչ,-ասաց Ալբերտ Գրիգորյանը: