«Ժողովուրդը վայրենաբար է նշում Վարդավառը»
Վարդավառը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի այլակերպումը Տեր Թովմա քահանա Անդրեասյանն այսօրվա հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեց Վարդավառ տոնի պատմության և նշանակության մասին:
Վարդավառը եկեղեցական տոն է: Այն տոնվում է հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում: «Ջուրը դա երկրորդական բան է, կասեի յոթերորդ: Այդ տոնի մեջ մենք տեսնում ենք առաջին հերթին այն, թե ինչպես է Հիսուսն այլակերպվում»,- ասաց նա:
Այս կիրակի եկեղեցին հինգ տաղավարաց տոներից մեկն է նշելու: Լինելու է պատարագ, ժամերգություն, թափորի ժամանակ ժողովրդի վրա թափվելու է վարդաջուր: Ինչպես նշեց, եկեղեցին հարգում է ժողովրդական ավանդույթները, այդ իսկ պատճառով շատ հեթանոսական տոներ մտել են եկեղեցի:
Տեր Թովմա քահանա Անդրեասյանի կարծիքով ժողովուրդը վայրենաբար է նշում Վարդավառը. «Չափն անցնում է, պետք է հասկանան, որ ոչ թե խաղն է, այլ այն, որ ընդունում ենք Աստծուն, որ կատարում ենք պատվիրանները, մաքուր ենք ու մեղքեր չենք գործում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով