Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բազմաֆունկցիոնալ շենք կաթսայատան փոխարեն (տեսանյութ)

Հասարակություն
f39c30dc905a550941df087cdd8ff2af

Բազմաֆունկցիոնալ շենք կաթսայատան փոխարեն: Այդ մասին վկայող ցուցանակն արդեն 1 ամիս է կախված է Երեւանի կենտրոնի Կողբացի 2 ա շենքի պատին:

Մեզ պետք չէ, ոչ մի ավելորդ շինություն,- պնդում է բնակիչներից մեկը:

Երեւանի կենտրոնում հերթական բազմահարկ շինությունը կանխելու համար Կողբացի փողոցի շենքերի բնակիչները ահազանգում են՝ մայրաքաղաքում կրկին խախտում են քաղաքաշինության նորմերը:

Բնակչների խոսքերով իրենց բակում բարձահարկ կառուցելու մասին ցուցանակը հայտնվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության հենց հաջորդ օրը:

Այն, որ այս տարածքում շինություն են կառուցելու չհերքեցին նաեւ Երեւանի քաղաքապետարանից:

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ տարածքում տեղադրված իրազեկման ցուցանակն արդեն իսկ ծանուցում է հնարավոր ներդրումային ծրագրի մոտիվը՝ կառուցվելու է բազմաֆունկցիոնալ շենք, որը կարող է ծառայել որպես ադմինիստրատիվ - օֆիսային համալիր:

Քաղաքապետարանից նաեւ վստահեցրին, որ կառուցվելիք շենքի նախագծային սահմանները որևէ կանաչ տարածք չեն ներառում, հետեւաբար չկա ծառահատման վտանգ: Իսկ ով է կառուցապատողը, ըստ քաղաքատերանի, դեռ հայտնի չէ;