«ԱրմենՏել»-ը երեխաներին պարգևեց «Երկու օր հեքիաթում»
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է սահմանամերձ գյուղերի երեխաների համար իրականացվող «Երկու օր հեքիաթում» սոցիալական ծրագրի աջակցման մասին:
Ծրագրի շրջանակում Չինարի գյուղի ավելի քան 50 աշակերտ այցելեցին մանկական ժամանցի և հանգստի տարբեր վայրեր Երևան քաղաքում, եղան «Beeline կապի թանգարանում» և ծանոթացան բաժանորդների սպասարկման կենտրոնի օպերատորների աշխատանքին: Կապի թանգարանում 8-14 տարեկան երեխաներին ներկայացվեց Հայաստանի հեռախոսակապի զարգացման պատմական զարգացումը` սկսած 19-րդ դարի հեռագրի սարքից մինչև մեր օրերի նորարարական բարձր տեխնոլոգիական լուծումներ:
Չինարի գյուղի երիտասարդ հյուրերի հետ հանդիպեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Դիմելով երեխաներին` ընկերության ղեկավարն ասաց. «Ինձ համար շատ հաճելի է տեսնել Ձեր ուրախ և հետաքրքրված դեմքերը: Հույս ունեմ, որ Դուք դեռ երկար կհիշեք Ձեր այցը Երևան և «ԱրմենՏել» ընկերություն: Երեխաների աջակցությանն ուղղված մեր սոցիալական ծրագրերում «ԱրմենՏել»-ի հիմնական նպատակն երեխաների կյանքն ավելի վառ և կենսուրախ դարձնելն է, իսկ նման սոցիալական նախաձեռնությունները մեզ մոտ արդեն դարձել են բարի ավանդույթ»:
«Երկու օր հեքիաթում» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի երիտասարդ հյուրերն այցելեցին նաև Ջրաշխարհ, մանկական ժամանցի կենտրոններ, կենդանաբանական այգի, ծանոթացան և շփվեցին շատ հետաքրքիր ու հայտնի մարդկանց հետ:
Նշենք նաև, որ ծրագրին աջակցել են ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունն, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարությունը: Նշենք նաև, որ ծրագիրը միավորել էր բազմաթիվ բլոգերներ, սոցիալական ցանցերի օգտատերեր, պետական գործիչների, բիզնեսի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: