Ուղիղ եթեր. Թոմաս դը Վաալի գիրքը
Հուլիսի 2-ին ժ. 13:00 «Մեդիա կենտրոնում» Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Մեդիա կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ տեղի կունենա մամլո ասուլիս և քննարկում` նվիրված Թոմաս դը Վաալի հեղինակավոր «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքի (2003)` վերախմբագրված տարբերակով հրատարակմանը:
Քննարկման բանախոսներն են «Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը և Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Սև այգի»-ն Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարևոր հետազոտություն է` կառուցված Լեռնային Ղարաբաղի հարցի ուսումնասիրման 8-ամյա աշխատանքի, տարածաշրջանում, Մոսկվայում և Վաշինգտոնում անցկացված ավելի քան 120 հարցազրույցի, բացառիկ աղբյուրների` ինչպես օրինակ` պոլիտբյուրոյի պահոցների նյութերի հիման վրա:
Թարգմանվելով հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն` գիրքը հակասական արձագանքներ է առաջացրել հակամարտող երկու պետությունների հասարակություններում` առիթ դառնալով բազմաթիվ քննարկումների ու բանավեճերի:
Քարնեգի հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբան դը Վաալը ճանաչված է որպես Հարավային Կովկասի չլուծված հակամարտությունների փորձագետ: Թոմ դը Վաալը և Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդ Իսկանդարյանը կլինեն հանդիպման գլխավոր բանախոսները: