Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միցուբիշի»-ին բախվել է գազատար խողովակի և շրջվել

Հասարակություն
684ccfe8743af98ee913a94a8a22a52e

Հուլիսի 1-ին, ժամը 08.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Նուբարաշենի խճուղում բախվել է գազատար խողովակի և շրջվել:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Երևան-Սևան ճանապարհին «ՎԱԶ-21214»-ը բախվել է խոտհնձիչին

Հուլիսի 1-ին, ժամը 21.30-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին բախվել է ճանապարհի աջ կողմում կայանված «E-303» մակնիշի խոտհնձիչին: «ՎԱԶ-21214»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն:

Վրաերթ Բաշինջաղյան փողոցում

Հուլիսի 1-ին, ժամը 12.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Գիշերային պատահար. «ՎԱԶ-2107»-ը Արշակունյաց պողոտայում բախվել է հետիոտնային անցման հենասյան արգելապատնեշին

Հուլիսի 2-ին, ժամը 01.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայում բախվել է վերգետնյա հետիոտնային անցման հենասյան բետոնյա արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: