Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ աղբանոցում

Հասարակություն
b9e141e40ffd1967a76c259f877f6de6

Հուլիսի 1-ին, ժամը 22.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի գազի պահեստավորման հորերի մոտ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հորերից մոտ 30 մ հեռավորության վրա՝աղբանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.48-ին, մարվել՝ 03.14-ին: Աղբանոցում այրվել է աղբ (մոտ 1500 քմ մակերեսով):

Այրվել են խոտածածկ տարածքներ

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների Անտառային փողոցում այրվել է 3000 քմ բուսածածկ տարածք, Երևանի Գյուրջյան փողոցում՝ գերեզմանատան մոտ` 1500 քմ, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտ` 3 հա, Երևանի Քանաքեռ 14-րդ փողոցի թիվ 44 շենքի մոտ` 1 հա:

Հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

 

Մեքենան բախվել է կոմբայնին

Հուլիսի 1-ին, ժամը 21.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի 45 AN 555 պ/հ ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՅԱ-303» մակնիշի կոմբայնին: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1989 թ. ծնված Գ. Ավետիսյանը և ուղևոր` 1957 թ. ծնված Ա. Ավետիսյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ Գ. Ավետիսյանը ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել, իսկ Ա. Ավետիսյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր: