Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում են Նարեկ Սարգսյանի հրաժարականը

Հասարակություն
760b13518e01c8783cda43f29db5e4ad

Ակնհայտ է, որ Երևանի քաղաքային իշխանությունը բռնազավթած մի խումբ մարդիկ հետևողական քաղաքականություն են վարում Հայոց մայրաքաղաքի պատմությունը փոշիացնելու ուղղությամբ։

Նրանց այս քաղաքականությունը ծափողջույններով ընդունվում է թուրքերի և ազերիների կողմից, ովքեր ամեն կերպ ձգտում են ապացուցել, որ Երևանը թուրքական քաղաք է։

Նարեկ Սարգսյանի նմաններին անհրաժեշտ է անհապաղ հեռացնել Երևանի քաղաքաշինությունն ու ճարտարապետական կերպը վերահսկողի պատասխանատու պաշտոնից, որը նա տարիներ շարունակ չարաշահել և պղծել է՝ մոնոպոլիզացնելով քաղաքաշինության ոլորտը։

Ողջունում ենք «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի բոլոր ջանքերը՝ ուղղված քաղաքային իշխանությունների զտմանն ու մեր քաղաքի պատմամշակութային հուշարձանների պահպանմանը։

«Մեր քաղաքը» ՀՔՆ