A
A
Ձորաղբյուրը վերանվանել են Չորաղբյուր (տեսանյութ)
Կոտայքի մարզի Ձորաղբյուրի բնակիչները իրենց համայնքը վերանվանել են Չորաղբյուր:
«Ընդհանրապես ջուր չի գալիս, ես ժամերին ջուր չի գալիս, երկու ժամ երեկոյան են տալիս, այդ ընթացքում եթե հասցրեցինք ջուր վերցրեցինք, վերցրեցինք, եթե չէ, չէ»,-ասում է գյուղի բնակիչ Անգին Հովհաննիսյանը:
Ձորաղբյուրում բնակիչների միջեւ վեճերը հաճախացել են: Բակում լսվող աղմուկից կարելի է կռահել, որ ջուր են տվել:
Համայնքի ավագանու ԲՀԿ անդամ Մուշեղ Հայրապետյանը համամաիտ է բնակիչների հետ՝ Ձորաղբյուրի առաջնային խնդիրը խմելու եւ ոռոգման ջուրն է:
Իսկ Գյուղի ջուր մատակարարողը կարծում է, որ օրվա ընթացքում 4 ժամ առավոտյան եւ երեկոյան տրվող ջուրը լիովին բավարար է:
Մանրամասները` տեսանյութում: