Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարագ, սփրեդ և բուսայուղ

Հասարակություն
e5d44ca049e9097eb6db67441068ed13

Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը երբեէ չի նույնականացրել կարագ, սփրեդ և բուսայուղ մթերքները:

Իսկ Ինչ վերաբերում է ս.թ հունիսի 24-ին տարածված հաղորդագրության մեջ առկա «լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվում է, որ պաղպաղակներում օգտագործված է մեծ քանակությամբ բուսայուղ (սփրեդ)» տողերին, ապա տեղեկացնենք, որ «Սուր անկյուն» հաղորդաշարի հունիսի 9-ի թողարկման տեսանյութում Կազմակերպության նախագահը կոչ էր արել լրագրողին հնարավորության դեպքում փորձաքննություն իրականացնել և հասկանալ արտադրողները պաղպաղակի արտադրության մեջ կարագի փոխարեն սփրեդ (կամ բուսայուղ) օգտագործում են, թե ոչ:

Եվ ի վերջո վերը նշվածն անգամ ոչ մի կապ չունի հունիսի 24-ի հաղորդագրությամբ տարածված սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից արձանագրված պաղպաղակներում առկա մակնշման խնդրի հետ:

ՏԵղեկակատվություն սփրեդի վերաբերյալ՝ սփրեդը յուղային էմուլսիոն մթերք է, որը պատրաստվում է կաթնայուղի և բուսական յուղերի համակացմամբ:

Գոյություն ունի սփրեդի երեք տեսակ՝ կախված կաթնայուղի պարունակությունից՝ բուսասերուցքային, սերուցքաբուսական և հալած խառնուրդ (բուսաճարպային սփրեդ):

 

Հարգանքով «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպություն