Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատանքի առաջարկն ու պահանջարկը հավասար չեն (տեսանյութ)

Հասարակություն
8847382b80b5fc680f5d7fbbc33b43b4

Հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում 69 հազար 400 մարդ աշխատանք է փնտրում: Սրանք Զբաղվածության պետական ծառայության տվյալներն են:

«Այս թվի մեջ տարիներ շարունակ գերակշիռ մասը կազմում են կանայք` շուրջ 73 տոկոսը: Գործազուրկների 24 տոկոսն էլ 16-30 տարեկան երիտասարդներ են: Շատ լուրջ խնդիր է հատկապես 40- 50 տարեկանից բարձր կանանց համար աշխատանք փնտրելը»,- «Ա1+»,-ի հետ զրույցում ասաց Զբաղվածության պետական ծառայության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը:

Տղամարդկանց թիվը քիչ է ոչ թե նրա համար, որ նրանք ապահովված են աշխատանքով, այլ որովհետև մեկնում են արտագնա աշխատանքի: Աշխատանք են փնտրում բոլորը` ինժեներ- շինարարները, հաշվապահները, բուժքույրերը, մանկավարժները: Այս մարդկանց թիվը հասնում է մի քանի հազարի, սակայն նրանց մասնագիտությունները Երևանում պահանջարկ չունեն:

«Եթե Երևանում հիմնականում կան սպասարկման ոլորտի թափուր աշխատատեղեր, դրանք են մատնահարդարներ, մատնահարդարներ, մատուցողներ, վաՃառողներ, ապա մարզերում շատ պահանջված են բժիշկները, դասավանդողներ, իրավաբաններ»,- ասաց Արտակ Սիմոնյանը:

Նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի հետ համեմատ աշխատանք փնտրողների թիվը նվազել է: Սա շարունակական բնույթ է կրում: Զբաղվածության պետական ծառայությունում պատճառների մասին հստակ ոչինչ չեն կարող ասել.

«Մի գուցե աշխատանքային միգրացիան է պատճառը, այլ պատճառներ էլ կան»:

Դժվար է պատասխանել նաև այն հարցին, թե ինչու է գործազուրկների թիվն այսքան շատ հանրապետությունում: Պատճառներից մեկը առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունն է: «Այստեղ շատ կարևոր է, որ տնտեսական կայուն զարգացում ունենանք, որ այս խզումը բերենք նվազագույնի»,- ասաց պարոն Սիմոնյանը: