Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դատական համակարգը հերթական անգամ բռնաբարվեց»

Հասարակություն
fbf4770fece5cbca9501c45eb07a5623

Ուղիղ մեկ տարի է անցել ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանությունից: ՀՖՖ ղեկավար, ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում նրա թիկնապահների կողմից ծեծի էին ենթարկվել Վահե Ավետյանը եւ նրա ընկերներին, որի արդյունքում Վահե Ավետյանը մահացել էր:

«Վահե Ավետյան» նախաձեռնող խումբն այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ ազդարարելով Հանրային արդարության տրիբունալի ստեղծման մասին:

Նախաձեռնող խմբիի անդամ Գարեգին Չուքասզյանի վստահեցմամբ՝ իշխանական վարչախմբի նպատակն է եղել՝ դատական քաշքշուկով ձգձգել ու միջադեպի շուրջ ուշադրությունը մարել եւ հերթական անգամ կոծկել հանցագործությունը՝ զրկելով մեղավորներին արժանի պատժից:

«Հենց գիտակցելով այդ մարտավարությունը՝ մենք ասիմետրիկ գործընթաց որդեգրեցինք. մենք ոչ թե դատական նիստներին հասարակությանը տանում-բերում էինք, այլ զուգահեռ դատական նիստեր սկսեցինք ու մենք էլ պարբերաբար այնտեղ էինք լինում: Ութ ամիսների ընթացում հերթական անգամ համոզվեցինք՝ դատական համակարգի ֆունդամենտալ սկզբունքը հերթական անգամ բռնաբարվեց»:
Ըստ նրա՝ իշխանական ողջ համակարգը միտված է Ռուբեն Հայրապետյանին վարկաբեկումից մաքրելու գործին:

Նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ Լարիսա Ալավերդյանի բնորոշմամբ՝ այսօր ծանրագույն օրերից մեկն է. «Ոտնձգությունը հայկական բանակի սպայի, այն էլ բժշկի նկատմամբ, դա աններելի է ու չպետք է նախադեպային լինի: Դա հարված է եղել մեր բարոյական կերպին ու տեսակին: Ես մերժում եմ իշխանությունների այն հայտարարությունները, թե պետք է սպասել՝ մինչեւ լինի իրավական գնահատական»:

Տիկին Ալավերդյանը նման հայտարարությունները համարում է կարճատեսություն ու իրավիճակի ոչ հարիրի հանգամանք. «Վահե Ավետյանի սպանության փաստի կոծկումը ես համեմատում եմ սումգայիթյան ջարդերի հետ»: