Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ «Ծղոտներ» համալիրի մոտ

Հասարակություն
e31031f523c01a2fcb77f87ebc58ceb7

Հուլիսի 28-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զավարյան փողոցում` «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ այրվում է Երևանի Տոլստոյ փողոցի թիվ 40/1 տան տանիքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.51-ին, մարվել 07.03-ին:

Այրվել է Տոլստոյի 40/1 եռահարկ շենքը, որը պատկանում է Մելանյա Բադալյանին, ինչպես նաև այրվել է Նարինե և ՄԽիթար Փափազյանների տունը:


Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։