Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում

Հասարակություն
0edf7984a5df8b1f8fa8b897b573e8f3

Հունիսի 28-ին, ժամը 09.38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր` տեղական ժամանա­կով ժամը 09.13-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Խոյ քաղաքից 40 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո­տում կազմել է 5-6 բալ:

Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Ըստ նախնական տեղեկության` երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում` 3 բալ ուժգնությամբ: