Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է տեղի ունեցել Դուքանաձորում (տեսանյութ)

Հասարակություն
d8a83386d3ba677848fedf5f02f041ce

Դուքանաձոր գետակի ջրահեռացման համար նախատեսված փակ ջրատարն իսկապես փլուզվել է։ Փաստը չի հերքում նաեւ Թեղուտի շահագործմամբ զբաղվող «Վալլեքս » ընկերությունը, միեւնույն ժամանակ վստահեցնելով, որ փլուզումը մասամբ է եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր չէ։

Ընկերության մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը վստահեցնում է, որ 2,5 կմ երկայնքով թունելի միայն 2 մետր հատվածի պատն է մի փոքր թեքվել։ Արդյունքում փակ ջրատարի թողունակությունը նվազել է մոտ 30 տոկոսով, սակայն այդ ամբողջ ընթացքում ջրի կուտակում ջրատարում չի եղել։

Մանրամասները տեսանյութում