Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օձը բարդու վրա

Հասարակություն
11eb26facf40b2cae3b76c5d42d080cf

Հուլիսի 27-ին, ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան 10 շենքի մոտ («Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հարևանությամբ) գտնվող բարդու ծառի վրա օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք: