Նախկին սեփականատիրոջը չսիրելու հետեւա՞նքը
Աջակցիր «Ա1+»-ինԿիեւյան 5 հասեցեի տունը նոր սեփականեր ունի։ Նրան, ինչպես նաեւ նախկին տանտիրոջը, հարեւան շենքի բնակիչները այդքան էլ սրտաբաց չեն ընդունել։
Այդ տան հարեւանությամբ գտնվող շենքի բնակիչները վստահ են, որ նա պատրաստվում է կտրել ծառերը ու ավտոտնակ կառուցել բակի հաշվին։
«Ուրբաթ օրը եկել էին՝ 2 մեծ բեռնատարով ու էքսկավատորով, որ սկսեն շինարարությունը, բայց օրինական ոչ մի փաստաթուղթ չունեն»,- պատմեց շենքի բնակիչ Վալյա Շտոյանը։
Տան նոր սեփականատերը,ով չի ցանկանում հրապարավի իր անունը, հերքում է, թե ավտոտնակը բակի հաշվին է կառուցելու, իսկ ծառերի կտրման մասին լուրն ուղղակի անհեթեթություն համարեց՝ ցույց տալով փասռաթուղթ. « Ես ունեմ շինթույլտվություն, այդ տարածքում կարող եմ ավտոտնակ կառուցել, ու այդ ավտոտնակը կհանդիսանա նաեւ տան համար մուտք, քանի որ մյուս երկու մուտքերը շենքի բնակիչները փակել են»։
Ըստ նրա՝ շենքի բնակիչները ուղղակի ուզում են խոչընդոտել նրա աշխատանքը, քանի որ չեն սիրել տան նախկին սփականատիրոջը. « Իրենք խնդիր չունեն, բոլորին հերթով մոտեցել եմ, հարցրել եմ, որն է իրենց խնդիրը, ինչով եմ հենց իրենց խանգարում։ Նրանք ասել են ոչ մի բանով չեմ խանգարում, ուղակի «պրինցիպի» պետք ա բան չանես այստեղ»։
Հնաբնակ հարեւանները սակայն չեն հավատում նոր բնակչի խոսքերին ու անգամ դիմել են քաղաքապետարան՝ իսկությունը պարզելու համար։ Մեր այցելության ժամանակ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության հողի վերահսկողության վարչություն ներկայացուցիչ Արթուր Հովսեփյանը եկել էր՝ անձամբ ծանոթանալու խնդրին։
«Այս պահին չկա շինարարություն, մենք ոչ մի բան չենք կարող ասել, հենց կլինի, խնդրում ենք կրկին ահազանգեք ահազանգեք»,- հորդորեց բնակիչներին Արթուր Հովսեփյանը։
Ինչ վերաբերում է ծառերի կտրմանը. ապա նոր սեփականատերը կրկին հերքեց լուրը, ասաց, որ ծառերն իր տնից հեռու են ու անգամ չեն խանգարում իրեն։ Իսկ կտրված մեկ ծառի համար էլ ասաց, որ կասկածում է, թե այդ ծառը հենց հնաբնակներն են կտրել, որպեսզի անհիմն մեղադրեն իրեն։