Օձերը տեղափոխվում են
«Վերջերս Երևանում հայտնաբերված օձերն համարել բնական աղետի նախազգուշացում` այդքան էլ տրամաբանական չէ»,-կարծում է սողունաբան Արամ Աղասյանը:
Նա, իհարկե, չի ժխտում կենդանիների և սողունների՝ աղետները նախազգալու կարողությունը, սակայն այստեղ խնդիր մի քիչ այլ է։
«Երևանում ակտիվ քաղաքաշինություն է: Ե րբ մարդիկ մտնում են բնական էկոհամակարգեր, լինում են փոփոխություններ և մեծանում է սողունների հետ հանդիպելու հավանականությունը»,-բացատրեց նա:
Սողունաբանը ընդհանրապես օձերԻ առկայությունը քաղաքում համարում է նորմալ, բնական երևույթ, քանի որ մեր մայրաքաղաքը ունի հետաքրքիր կենսաբազմազանություն:
»Երևանը կիսանապատային և լեռնատափաստանային գոտիների խաչմերուկում է գտնվում ,իսկ քաղաքի միջով հոսում է Հրազդան գետը։Քաղաքը ընդլայնվում է ու պարզ է, որ նման խնդիրներ պետք է լինեն»,-նկատեց նա:
Իսկ ահա ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտաշխատող Սիլվա Ադամյանը վրդովվմունքով հավելում է.
«Ամեն տեղ շինարարություն է, աղբ:Շատացել են մոծակներն ու մլակները:Մեր քաղաքի էկոհամակարգը վտանգված է»։