A
A
Երկրաշարժ Իրանում
Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 17.22-ին ՍՓԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Խոյ քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:
Դեռևս զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: ՀՀ հարավային շրջաններում երկրաշարժը չի զգացվել:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։