Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես նկարում եմ հայերեն»

Հասարակություն
b69ea955beaf767ea26ee284b7e0205e

Այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվեց նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի անհատական աշխատանքների ցուցահանդեսը։

Սա արդեն նկարչի երկրորդ ցուցահանդեսն է միությունում։

Վիկտոր Հովհաննիսյանը ծնվել և մեծացել է Ջավախքում։1976-2000 թթ. աշխատել է հեռուստաընկերությունում , իսկ 2000 թվականից ի վեր զբաղվում է միայն գեղանկարչությամբ։

«Ինձ ոգեշնչում է կյանքն ու ազգայինը»,-նշում է նկարիչը։

Պարոն Հովհաննիսյանը իր ստեղծագործությունները բնութագրում է այսպես.«Ես նկարում եմ հայերեն, մտածում եմ հայերեն ու ապրում եմ հայավարի։Այլ կերպ ես չեմ կարող ստեղծագործել»։

Նկարչի կտավների հիմնական թեման մայր բնությունն է ու ազգային պատկերները։

Ցուցահանդեսում ներկայացված են նկարչի երկու տասնյակից ավելի աշխատանքներ։ Արվեստասերները դեռ մի քանի օր հնարավորություն կունենան վայելելու Վիկտոր Հովհաննիսյանի աշխատանքները։