Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը թռչող մողեսի հայրենի՞ք

Հասարակություն
4bb77dad5db9acd9f0d498546817059c

«Հայաստանում դինոզավրեր են ապրել»,-համոզված է ՀՀ ԳԱԱ երկրաբանության իսնտիտուտի գիտաշխատող, երկրաբան Հայկ Մելիք-Ադամյանը:
Ըստ նրա՝  Հայաստանում նաև թռչող մողեսներ են ապրել:

«1980-ական թվականներին Սանկտ Պետերբուրգից հայտնի հնէաբան, երկրաբան Աթարբեկյանը գտել է թռչող մողեսի ոսկոր Վայքի շրջանի Նոր Անձնաբերդ և Խնձորուտ գյուղերի միջև ընկած տարածքում»,- տեղեկացրեց նա:

Երկրաբանը նշեց,որ այս հայտնաբերման մասին ռուսական մամուլում հոդված տպագրվել է միայն 2005 թվականին:

«Հայտնաբերումից այսքան ուշ տպագրվելը երևի կապված է այն փաստի հետ,որ ժամանակին ավելի հրատապ խնդիրներ են եղել»,-կարծում է նա:

Հայկ Մելիք Ադամյանը ցավով է նկատում,որ այսօր ոչ մի հետազոտություն չի արվում ,մինչդեռ մեր հայրենիքի տարածքում ժամանակին անգամ հսկա կաթնասուններ ու փղեր են ապրել: