Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Ղուկասյանը հրդեհի մասին (տեսանյութ)

Հասարակություն
9a9928bd30cdaed000132ae1503a688e

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու hրդեհի բռնկման պատճառների մասին կարծիք է հայտնել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ում հովանավորությամբ էլ կառուցվում է եկեղեցին:

Պատահարներից չես կարող խուսափել,-ասում է նա՝ դիտավորություն չտեսնելով։


Հիշեցնենք, հունիսի 24-ին ժամը 18:40-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթի հատվածում:

Այրվել են փայտյա կառուցատարրերն ամբողջությամբ: Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջներին սակայն երկար ժամանակ չի հաջողվել մեկուսացնել 47-մետր բարձրությունում բռնկված հրդեհը:

20 րոպե անց մի քանի մարտական հաշվարկներ եվս միացել են հրդեհաշիջման աշխատանքներին: Կրակը սակայն անընդհատ տարածվել է:

Ժամը 20:00-ի սահմաններում արդեն հաջողվել է հրդեհը մեկուսացնել: Մանրամասները «Ցայգի» տեսանյութում: