Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

53 ծառ է հատվել

Հասարակություն
a5846e16ec80da037a29a7fd0ce2f8e3

Հունիսի 24-ին ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են ստացվել, որ մայիսին անհայտ անձինք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության մասնաճյուղի «Վալոդի փոս» կոչվող տեղամասից ապօրինի հատել են տարբեր տեսակի և տրամագծի 53 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 3.414.000 դրամի վնաս:

Փաստի առթիվ Տավուշի մարզի դատախազության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը հունիսի 24-ին ուղարկվել է ոստիկանության Տավուշի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: