Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները կողոպտչին բռնեցին փախուստի պահին

Հասարակություն
ff65797e1a5239ca300dbf3dff2dabd4

Հունիսի 23-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Խանջյան փողոցի թիվ 27 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1976 թ. ծնված Համլետ Մ.-ին: Նա ժամը 15.00-ի սահմաններում Խանջյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի առջևի դուռը բացելով՝ սրահից բացահայտ հափշտակել է պայուսակ, որի մեջ եղել է շպարման պարագաներ, բջջային հեռախոս և կանխիկ գումար, սակայն փախուստի պահին բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։