Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակոցներ Սարի Թաղում

Հասարակություն
d09b408e6366a60b1704acebaaf5309b

Հունիսի 25-ին, ժամը 02:00-ին, Սարի Թաղում, գնացքի գծերի ճանապարհին, մարմնական վնասվածքներով մարդ է հայտնաբերվել։
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը՝ Սարալանջի և Չարենցի փողոցների հատման մասում՝ գետին ընկած, հայտնաբերել է 1980 թ. ծնված Արմեն Մ.-ին, որն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ ժամը 02:00-ի սահմաններում նշված վայրում անհայտ անձինք վիճաբանել են Արմեն Մ.-ի հետ և ծեծի ենթարկել նրան: Նրանցից ազատվելու նպատակով Արմեն Մ.-ն իրեն պատկանող «Վալտեր» գազային ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնություն պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարվում է հետաքննություն: Այս մասին հայտնում է ոստիկանությունը։