Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2379 հեռախոսազանգ՝ թեժ գծին

Հասարակություն
9d35e91f29d7d971fdfa64f8b09b5c4f

Մայիս ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծերի 514-152, 514 - 187, 514-236 հեռախոսահամարներին 2379 հեռախոսազանգ է ստացվել: Ըստ մամլո հաղորդագրության՝ քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ:

Եղել են նաև դեպքեր, երբ, կախված հարցի բովանդակությունից, քաղաքացիներն ուղորդվել են տվյալ հարցով զբաղվող համապատասխան գերատեսչություն:

Վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին նշված ժամանակահատվածում ստացվել է 518 հեռախոսազանգ: Արագ արձագանքման շնորհիվ՝ բարձրացված հարցերին տրվել են համապատասխան լուծումներ:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծին ստացված շուրջ 7500 զանգերից Երևանի քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում ներկայացված 157 հարցերն անմիջապես ընթացք են ստացել:

Թեժ գծերի հեռախոսահամարներին ստացված հեռախոսազանգերը հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային բնույթ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշտադիտարկումներ են անցկացվում հեռախոսազանգերի, դրանց տրվող պատասխանների և վերլուծությունների արդյունքների վերաբերյալ: