Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գետնանցումում՝ «Ֆ-1» տիպի 2 նռնակ

Հասարակություն
e6ead4d288f6dd5dc07a4f4e3b6b599e

Հունիսի 21-ին, ժամը 17.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի և Պարոնյան փողոցի գետնանցումում զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օպերաատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի պահունակ, փամփուշտի 3 շղթա և տարբեր տրամաչափի 153 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: Այս մասին փոխանցում է ոստիկանության մամլո ծառայությունը։