Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գելխեղդ գամփռներ և կովկասյան հովվաշներ (տեսանյութ)

Հասարակություն
d2346229124766fa618e5a2453899b89

Արթիկի նախկին վարչական շրջանի Սպանդարյան գյուղի բնակիչ Էդիկ Կյուրեղյանը դեռ վաղ հասակից սիրել ու պահում է հայկական գելխեղդ գամփռներ և կովկասյան հովվաշներ: Նա նույնիսկ իր տունը կառուցել է գյուղից բավականին հեռու, համարյա Արագածի ստորոտում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովի ու հանգիստ կարողանա զբաղվել իր սիրելի շնատեսակների բուծմամբ:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած այս տեսանյութում շիրակցի շնաբույծներ Էդիկ Կյուրեղյանը և Արմեն Սիմոնյանը պատմում են գամփռ շնատեսակների առավելությունների, դրանց բազմացման անհրաժեշտության և հատկապես անասնապահական մարզերում ոչխարների հոտերը շների միջոցով գայլերից պաշտպանելու կարևորության մասին: