Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրաշարժ սահմանային գոտում

Հասարակություն
49eed23ee96a971d2d8cdcd6b0e07a9d

Հունիսի 17-ին, ժամը 05.08-ին սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 04.48-ին, Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Թովուզ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն` են հյուսիսային լայնության` 41.28 և արևելյան երկայնության` 45.70աստիճան:


Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի արևելյան շրջանում 2-3 բալ ուժգնությամբ: