Վրեժ Իսրայելյանին հրաժեշտ կտան այսօր
Կյանքից անժամանակ հեռացած մեր օրերի անվանի արձակագիր, հրապարակախոս, հայրենասեր Վրեժ Իսրայելյանի հրաժեշտի արարողությունը Երեւանում տեղի կունենա հունիսի 15-ին, ժամը 14.30-ին՝ Հայաստանի գրողների միության դահլիճում: Հոգեհանգիստի արարողությունը կկայանա նույն օրը, ժամը 18.00-ին, հուղարկավորությունը` հունիսի 16-ին, ժամը 14.00-ին` Աշնակ գյուղում:
Այս մասին փոխանցում է Մշակույթի նախարարությունը։
Մշակույթի նախարարը ցավակցագիր է ուղարկել նրա ընտանիքին։
«Խոր վշտով տեղեկացա մեր օրերի լավագույն արձակագիրներից մեկի՝ հրապարակախոս, բացառիկ հայրենասեր Վրեժ Իսրայելյանի անժամանակ մահվան մասին:
Միակ մխիթարությունը նրա թողած հրաշալի գրական ժառանգությունն է, որը սերունդներին կդաստիարակի բարության, մարդասիրության և հայրենասիրության զգացումներով»,- նշված է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ցավակցագրում։