Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանն արտոնել է

Հասարակություն
d3996a0233cec3901e98913e531ff41a

Երեւանի Քաղաքապետարանն արտոնել է «Շուշի 92 ազատամարտի եւ վետերանների միավորում» ՀԿ-ին Երեւանի Ազատության հրապարակում հունիսի 16-ին հանրահավաք անցկացնել։

Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀԿ նախագահ Իշխան Սարգսյանը, իրենք հանրահավաքի ընթացքում բարձրացնելու են միայն սոցիալական հարցեր. «Մենք կողմնակի հարցերով չենք հետաքրքրվում եւ մեզ միայն ազատամարտիկների սոցիալական հարցերն են հուզում»,- նշեց նա։

Հանրահավաքին ազատամարտիկները որեւէ մեկին անհատական հրավեր չեն ուղարկել։ Իշխան Սարգսյանի խոսքերով՝ ցանկացած անձ կամ պաշտոնյա կարող է կանգնել իրենց կողքին՝ գիտակցելով իրենց անձնուրաց պայքարը։

Ազատամարտիկները պահանջում են սոցիալական փաթեթի բարելավում, թոշակների բարձրացում, տրանսպորտից անվճար օգտվելու արտոնություն, կոմունալ վճարների 50 տոկոս զեղչ: Օրեր առաջ նրանց հետ հանդիպել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ մեկ ամիս ժամանակ խնդրել՝ խնդիրն ուսումնասիրելու համար։