A
A
Ուղևորները կօգտվեն անվճար Wi-Fi կապից
Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի և Երևան-Բաթումի-Երևան երթուղում հունիսի 15-ից գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորներն արդեն կարող են օգտվել անվճար Wi-Fi կապից:
Վերջին ամիսներին անցկացվող տեխնիկական փորձարկումն արդեն ավարտված է, և Wi-Fi կապն արդեն հասանելի է ուղևորներին:
«Արմենիա» ֆիրմային գնացքում այն գործում է ՍՎ-ներում, իսկ Երևան-Գյումրի էլեկտրագնացքում հասանելի է բոլոր վագոններում:
Wi-Fi կապի գործարկումը հանդիսանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից տարվող ուղևորների սպասարկման և գնացքներում հարմարավետության մակարդակի բարձրացման քաղաքականության տարրերից մեկը: