Օդաչուի այրին ակցիա էր անում
2001 թ-ին Իրանի Իսլամական հանրապետությունում վթարի ենթարկված օդաչուների հարազատները այլեւս հույս չունեն, որ մի օր իրենց հարցը կլուծվի։
Թեեւ այսօր կառավարության նիստն ընթանում էր արտագնա կարգով Արմավիրում, սակայն զոհված օդաչու Համլետ Օհանյանի կինը՝ Լարիսա ՕՀանյանը, կրկին կառավարության շենքի մոտ էր եւ պահանջում էր, որ կառավարությունը իրեն վճարի 66 ամսվա գումար։ Դատարանի որոշմամբ՝ «Հայկական ավիաուղիներ»-ը պարտավորվել էր 4 երեխաներին մինչեւ չափահաս դառնալը վճարել կերակրողին կորցնելու նպաստ։ Նրա փոխանցմամբ՝ կառավարությունից ասել ,որ սնանկացած «Հայկական ավիաուղիներ»-ը ունի գույք՝ հողատարածք, որի վաճառքի դեպքում պետք է փոխհատուցվի ողջ գումարը։
«Հիմա երեխային չի հետաքրքրում, գույք ունես: չունես 45000 դրամը, որ նա պետք է ստանա եւ ապրի, այդ 45000-ից նրանք զրկվել են։ Ինչքան գոյություն պաշտպանենք, ումից օգնություն խնդրենք։ Տունն էլ գրավ էի դրել երեխաների ուսման համար եւ չնչին գումարի պատճառով զրկվեցինք նաեւ դրանից»,- այսօր մեծ ցավով պատմում էր Լարիսա Օհանյանը։
Նրան այսօր մեկ հարց է հետաքրքրում, միթե պետությունը չի մտածում իր սոցիալապես անապահով քաղաքացիների համար։