Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լույս է տեսել “Անի. Պահլավունյաց եկեղեցիներ” պրակը

Հասարակություն
46927bb3efb445d1e83f2ebb810e01f3

Հրատարակվել է ''Անի. Պահլավունյաց եկեղեցիներ" պրակը: Հունիսի 14-ին, ժամը 15-ին ՀՀ Ճարտարապետների միությունում կկայանա ''Անի. Պահլավունյաց եկեղեցիներ" եւ ավելի վաղ լույս տեսած "Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ /Տիգրան Հոնենցի/ եկեղեցական համալիրը " պրակների շնորհանդեսը:


"Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն" ՊՈԱԿ-ի գիտամոթոդական խորհրդի որոշմամբ տպագրված պրակները եզակի ձեռնարկներ են, որոնցում ներկայացված են անվանի ճարտարապետ Թ. Թորամանյանի 20-րդ դարի սկզբին կատարած աշխատանքները: Մասնավորապես ''Անի. Պահլավունյաց եկեղեցիներ" պրակում ներկայացվել են Թ. Թորամանյանի կատարած` Անիի Ս. Առաքելոց եկեղեցու եւ գավթի, Ս. Փրկիչ եւ Ս. Գրիգոր /Ապուղամրենց/ եկեղեցիների չափագրություններն ու վերակազմությունները: Եկեղեցիներից յուրաքանչյուրն իր հորինվածքով ու հարդարանքով անփոխարինելի տեղ է զբաղեցնում հայկական ճարտարապետության գանձարանում: Ներկայացվող գծագրական նյութերի մեծ մասը տպագրվում է առաջին անգամ:

​"Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ /Տիգրան Հոնենցի/ եկեղեցական համալիրը'' պրակում ներկայացված են Թորամանյանի 20-րդ դարի սկզբին կատարած` Անիի Ս. Գրիգոր Լուսավորիչ /Տիգրան Հոնենցի/ եկեղեցու, կից կառուցված սյունասրահի եւ մատուռի չափագրություններն ու լուսանկարները: Մինչ այժմ Թ. Թորամանյանի կատարած չափագրություններից միայն համալիրի հատակագիծն է ներկայացված մասնագիտական գրականության մեջ, մյուսները /ճակատներ, կտրվածքներ, ճարտարապետական մանրամասներ/ տպագրվում են առաջին անգամ: Հրատարակված պրակների գիտական խմբագիրն անվանի ճարտարապետ Մուրադ Հասրաթյանն է: