Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրային պաշտպանները չեն մասնակցում դատադուլին (տեսանյութ)

Հասարակություն
74ee6e61d4e6494455ef49ae5744fcb6

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մասիս Ղազանչյանը սկզբունքորեն դեմ է մի խումբ փաստաբանների դատադուլին;
«Ես որպես հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար, փաստաբան եւ նորից եմ ասում, այն հիմքերը, այն պատճառաբանությունը, որ իրենք բերում են, ես լրիվ համաձայն եմ, բայց ձեւը պայքարի, որ ընտրել են, ես համաձայն չեմ»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը։

Փաստաբանները բողոքում են Վճռաբեկ դատարանի կամայական գործողությունների դեմ։ Նրանք երեկ եւ այսօր չեն մասնակցել որեւէ դատական նիստի կամ քննչական գործողության։

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի համար նաեւ անհասկանալի է, թե բողոքի ակցիան ինչո՞ւ է ուղղված հենց Վճռաբեկ դատարանի դեմ.
«Ի՞նչ է վերաքննիչ դատարանը ավելի լավ է աշխատում, մյուս դատարանները ավելի փայլո՞ւն են աշխատում»։

Ի դեպ, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն իր 54 փաստաբաններին նախապես հայտնել է, որ թեեւ իրենք դժգոհ են վճռաբեկի գործունեությունից, սակայն չեն կարող մասնակցել բողոքի ակցիային։

« Մենք լրիվ ծանրաբեռնված ենք աշխատում, եթե 2 օրով հետաձգենք, դրանք լրիվ կկուտակվեն, եւ հետո մենք կկանգնենք փաստի առաջ»,- նշեց Մասիս Ղազանչյանը։

Թե այս երկու օրերի ընթացքում քանի դատական նիստ է հետաձգվել, պարզ կլինի միայն վաղը։ ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացրին, որ իրենք դեռ ստույգ տվյալներ չունեն։