A
A
Գյուղացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Ամասիայի տարածաշրջանի գյուղական համայնքների բնակիչները հունիսի 11-ին փակել են դեպի Զորակապ տանող ճանապարհը` բողոքելով կաթի գնի նվազման դեմ։
Կաթի գինը Շիրակի մարզում արագ քայլերով շարունակում է իջնել:
Նախկին 150 դրամի փոխարեն այսօր 140 դրամով են կաթ մթերում արտադրողները: Զորակերտ, Ծաղկուտ, Գառնառիճ, Բերդաշեն, Շաղիկ, Արտենիս համայնքներ բնակիչները բողոքում և պահանջում են արդարացի վերաբերմունք: Հիշեցենք, որ կաթնամթերքը վերջին ամիսներին թանկացել է։
Այս մասին հայտնում է «Ցայգը»։