Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակման ծրագիր է ներկայացվել

Հասարակություն
fcdad5517901998e3173449659b77230

«Գեոթիմ» ՓԲԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարությանն է ներկայացրել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի փակման ծրագիրը:

Ըստ փաստաթղթի` արդյունահանման ավարտից հետո բացահանքը կցանկապատվի կամ կտեղադրվի լարափակոց՝ բացահանքի վերին հանքաստիճանի փլուզման հնարավոր պրիզմայից 5մ հեռավորության վրա: Բացահանքի պարամետրերն են` ամենամեծ երկարությունը մակերևույթում 1680մ, ամենամեծ լայնությունը մակերևույթում 920մ, խորությունը 230մ, օտարման տարածքը` 112հա: Ռեկուլտիվացիայի կենթարկվեն լցակույտերը:

«Լեռնային աշխատանքների ավարտից հետո կկատարվի խախտված հողերի վերականգնում, որի էությունը կայանում է արտաքին լցակույտերի մակերեսին հողի վերին շերտի փռման և մակերևույթի հարթեցման մեջ: Լեռնատեխնիկական վերականգնման տարածքը կազմում է 67 հա»,- նշված է ծրագրում:

Հանքի տարածքից կհեռացվեն հավաքված օգտագործված յուղերն ու քսայուղերը, հնամաշ դետալներն ու մասերը, կմաքրվի նավթամթերքների պահեստավորման համար նախատեսված հատուկ հարթակը և բետոնապատ փոսը, արտաքնոցի հորը, կկատարվի արտադրական հրապարակում տեղադրված կառույցների ապամոնտաժում և տարածքի բարեկարգում:

Հանքի փակումից հետո իրականացվելիք մշտադիտարկումների կատարման համար կպահանջվի շուրջ 7,0 միլիոն դրամ գումար: Մշտադիտարկումների իրականացման համար հատկացումները կկատարվեն բացահանքի ծառայման ընթացքում (16.5 տարի): Տարեկան կտրվածքով հատկացումների չափը կկազմի շուրջ 430.0 հազար դրամ: «Էկոլուր»