Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոբելյանական երեկո՝ նվիրված Արտաշես Կարապետյանին

Հասարակություն
64177d933dcd642952f6f1476ea111c6

Հունիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա հոբելյանական երեկո՝ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Կարապետյանի ծննդյան 85 և ստեղծագործական գործունեության 70 ամյակներին: Միջոցառմանը կմասնակցեն Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական և «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթները, ինչպես նաև՝ անհատ կատարողներ:

Արտաշես Կարապետյանը 1974-1980 թթ. ղեկավարել է վաստակավոր կոլեկտիվ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի պարային մասը: Նրա ղեկավարած «Տիգրանակերտ», «Անահիտ», «Լույս» պարախմբերը բազմիցս դարձել են համամիութենական և հանրապետական մրցույթների դափնեկիրներ:
Այժմ «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի անսամբլի պարային ծրագրի բեմադրիչն է:

Արտաշես Կարապետյանը 1976 թ-ից աշխատում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժնում՝ որպես ավագ դասախոս:
Արտաշես Կարապետյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, արժանացել նաև՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: